ՀուՊ

Հաճախ տրվող հարցեր

Ո՞ր ժամերին կարող եմ զահգահարել ձեր ընկերության վաճառքների բաժին։

Ժամերը, որոնց ընթացքում դուք կարող եք կապվել բաժնի մասնագետների հետ հետևյալն են՝

Երկուշաբթի-Ուրբաթ՝  10։00-ից մինչև 19։00

Կարո՞ղ եմ պատվեր կատարել, եթե չեմ հանդիսանում բժիշկ։

Ոչ, պատվեր կատարելու հնարավորությունը տրված է միայն մասնագետներին և բուժհաստատություններին, որոնք հաստատել են իրենց որակավորումը։

Ի՞նչ արտարժույթով կարող ենք վճարել ձեր կայքում ներկայացված ապրանքների համար։

Մեր կողմից ներկայացված արտադրանքի դիմաց վճարը կատարվում է միայն ՀՀ դրամով։

Ուն՞եք արդյոք մշտական հաճախորդների խրախուսման ծրագիր։

Մենք գնահատում ենք մեր մշտական հաճախորդների հավատարմությունը։ Այն դեպքում, եթե այլ կազմակերպություն կառաջարկի Ձեզ ավելի մատչելի գին, մենք պատրաստ ենք վաճառել ապրանքը նույն գնով և անգամ ավելի ցածր, քան առաջարկում են մրցակիցները այն պայմանով, որ Ձեր կողմից ներկայացված մրցակցի գների և մատակարարման պայմանների վերաբերյալ ապացույցները համադրելի են մեր պայմանների հետ։

Ինչք՞ան ժամանակ է պահանջվում պատվերը ստանալու համար։  

Բոլոր ապրանքները ուղարկվում են նույն օրը, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքը բացակայում է պահեստից։ Այդ ժամանակ ձեզ նախապես կտեղեկացնեն առաքման ժամկետների վերաբերյալ։ Առաքման ժամանակահատվածը կարող է տարբեր լինի։ Մենք խորհուրդ ենք տալիս կապնվել վաճառքի մեր բաժնի հետ, որպեսզի տեղեկություն ստանաք առաքման ժամկետի վերաբերյալ։

Ենթադրենք, որ ինձ անհրաժեշտ ապրանքը բացակայում է 4med.am կայքից։ 

Մենք խորհուրդ ենք տալիս կապ հաստատել մեր վաճառքների բաժնի հետ ապրանքի առկայությունը ճշտելու համար։

Ենթանդրենք, որ այլ կազմակերպությունը առաջարկում է ապրանք ավելի ցածր գնով։ Արդյո՞ք ունեք գինը վերանայելու հնարավորություն։  

Մեր կազմակերպության աշխատակազմը գորադրոմ է բոլոր հնարավոր ջանքերը Ձեզ մաքսիմալ ցածր գնով ապրանք առաջարկելու համար։ Եթե Դուք գտնեք Ձեզ հետաքրքրող ապրանքը ավելի ցածր գնով, քան մեզ մոտ, խնդրում ենք գրել մեզ կամ զանգահարել։ Մենք կանենք հնարավորինս, որպեսզի առաջարկենք Ձեզ ապրանքը նույն գնով, ինչը մրցակցի մոտ է, կամ նույնիսկ ավեի ցածր գնով։ Ընդ որում, «Ֆորմեդ» ընկերությունը իրեն իրավունք է վերապահում պահանջել մրցակցի գներին վերաբերվող ապացույցները՝ առաջարկի պայմանները համեմատելու նպատակով։

Ի՞նչ արժե ապրանքի առաքումը։

Տվյալ պահին բոլոր պատվերների առաքումը ԱՆՎՃԱՐ Է։