Համագործակցություն

Մենք գնահատում ենք գործնական հարաբերությունները և առաջարկում ենք ամենալավ պայմանները

Մենք միշտ պատրաստակամ ենք համագործակցել և բարձր ենք պահում գործընկերների հետ մեր հարաբերությունները, գնահատում ոլորտի յուքանչյուր մասնագետի վստահությունը և կարծիքը: Այդպիսով ընկերությունը առաջարկում է միյան օրիգինալ արտադրանք և միշտ պատրաստ է ներդնել իր եռանդը, փորձը և գիտելիքները յուրաքանչյուր հաճախորդի հետ փոխհարաբերությունները զարգացնելու համար։

"Ֆորմեդ"-ը արագորեն զարգանում է և հանդիսամում է ոլորտի առաջատար ծառայություններ մատուցող ընկերություն՝ առաջարկելով բարձորակ ծառայություններ, ինչպես նաև հատուկ պայմաններ, առաջարկներ և մրցունակ գներ։ Մեր հաճախորդների հանդեպ ցուցաբերած ինդիվիդուալ մոտեցումը օգնում է "Ֆորմեդ" ընկերությանը ավելի կատարելագործվել և զարգանալ։

Միջազգային բրենդերի (եվրոպական և կորեական) հետ ստեղծված կապերը թույլ են տալիս մեր ընկերությանը հաճախորդներին առաջարկել լավագույն գներով միայն օրիգինալ կոսմետոլոգիական միջոցներ, որոնք համապատասխանում են բարձր որակի ստանդարտներին և անվտանգության միջազգային պահանջներին։

Եթե դուք փնտրում եք հիալուրոնաթթու պարունակող ամենալավ ֆիլլերներ, մեզոթերապիայի նյութեր, պրոֆեսիոնալ կոսմետոլոգիական միջոցներ, ապա մեզ մոտ դուք կգտնեք այն ամենը, ինչ ձեղ հարկավոր է, իսկ մեր մասնագետները կօգնեն կատարել նյութի ճիշտ ընտրություն։

"Ֆորմեդ"-ի հետ համագործակծությունը թույլ կտա ձեզ զբաղեցնել առաջատար դիրքը դերմատոլոգիական և կոսմետոլոգիական շուկայում։

Մեզ հետ համագործակցումը երաշխավորում է կայունություն, գների ճկուն համակարգ, որակյալ ապրանքի լայն ընտրություն և կոսմետոլոգիական պրոֆեսիոնալ միջոցների ցանկի մշտական առկայություն։

Մենք անդադար աշխատում ենք ներկայացվող ծառայություների մատուցման բարելավման ուղղությամբ, որպեսզի միշտ արդարացնենք ձեր սպասումները։ Այդ իսկ պատճառով մեզ համար շատ կարևոր է իմանալ ձեր կարծիքը մատուցվող ծառայությունների վերաբերյալ:

Համագործակցության և առաջարկների համար կարող եք գրել մեզ հետևյալ հասցեով՝ info@4med.am:

Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ ընկերությունը համագործակցում է միայն որակավորված բուժհաստատությունների և մասնագետների հետ։