Մեզոթելեր

13 Նոյեմբեր, 2018
Մեզոթելեր

Մեզոթելերը դա մաշկի ձգման համեմատաբար ցածր տրավմատիկ բնույթ կրող մեթոդ է: Մաշկի մեջ թելերի տեղադրման այս պրոցեդուրան անվանվում է թրեդլիֆթինգ: Թելերը բաղկացած են "պոլիդիոքսանոն" նյութից, որը ներծծվում է հյուսվածքների մեջ տեղադրումից հետո 6-8 ամսվա ընթացքում: Թելը ամրանում է ասեղի վերին ծայրին: Տեղադրումից հետո թելը մնում է մաշկի տակ, իսկ ասեղը դուրս է բերվում: Մեզոթելերը տեղադրուվում են մաշկի տակ, հատուկ սխեմայի համաձայն, և ստեղծում են յուրահատուկ ցանց՝ մի շրջանակ, որը շուրջ օրգանիզմը կարտադրի նոր կոլագեն:

Դեմքի ձգման համար 3D մեզոթելեր: Ցուցումներ

3D մեզոթելերը կարող են օգտագործվել 30-50 տարեկան մարդկանց համար, որոնք ցանկանում են պահպանել մաշկի բնական և թարմ տեսքը, սակայն չեն ցանկանում օգտագործել բոտոքս կամ ֆիլլերներ: Պրոցեդուրան իդեալական է այն հաճախորդների համար, ում մաշկը դեռ շատ չի կախվել և պահպանում է իր բնական ձգությունը, բայց արդեն նկատվում են թոռոնման առաջին նշանները: Մեզոթելերը ամբողջովին չեն հեռացնում խորը կնճիռները և ծալքերը, սակայն օգնում են ձգել մաշկը:

Պարանոցի և դեմքի համար օգտագործման ցուցումներն են՝

- Ճակատային կնճիռների կորեկցիա

- Քիթ-շրթունքային ծալքերի կորեկցիա

- Աչքերի շուրջ մաշկի ձգում

- Դեմքի, պարանոցի մաշկի ձգում, հոնքերի բարձրացում

Մարմնի ձգման համար ցուցումներն են՝

- Պարանոցի և կրծքի վրա առաջացած ծալքերը

- Հետույքի, որովայնի, ձեռքերի, ոտքերի և ծնկների կախված հյուսվածքների ձգում

- Հղիության կամ լիպոսակցիայի արդյունքում մաշկի վրա առաջացած անհարթություններ

Ինչպես է անց կացվում դեմքի մաշկի ձգումը մեզոթելերի օգնությամբ

Առաջնահերթ գործողություններից է մաշկի այն տարածքի ախտահանումը, որտեղ տեղադրվելու են թելերը, որից հետո անհրաժեշտ է քսել ցավազրկով կրեմ: 15 րոպե անց կարելի սկսել պրոցեդուրան: Օգտագործվող մեզոթելերի քանաքը կախված է բժշկի առջև դրված էսթետիկական խնդրից: Աչքերի շուրջ տեղադրելու համար թելերի մինիմալ քանակը կազմում է 10 հատ, իսկ ամբողջ դեմքի համար օպտիմալ քանակն է 50-100 թել:

Մեզոթելերը տեղադրվում են հատուկ բարակ ասեղներով, որոնց ծայրին ամրացված է թելը: Գործողությունը կատարվում է կախված մաշկի հատվածում՝ ներքևից դեպի վերև: Ասեղի ներմուծումից առաջ բժիշկը ձգում է մաշկը, ինչից հետո հյուսվածքների մեջ անցկացնում է ասեղը ֆիքսված թելով: Ասեղները ներմուծվում են մաշկի մակերեսին զուգահեռ մինչև նշված տեղը: Բժիշկը՝ վերջնակետում սեղմելով մաշկին, ֆիքսում է թելի ծայրը, ինչից հետո հանում է ասեղը: Այդ ընթացքում մեզոթելերը առանձնանում են ասեղից և մնում մաշկի ներսում: Այսպիսով՝ մաշկը ձգվում է և ֆիքսվում ճիշտ տեղում:

Երբ է երևում արդյունքը

Հարկ է նշել որ, ձգողական լիֆտինգային էֆեկտը սկսում է երևալ անմիջապես թելերը տեղադրելուց հետո: Գործողության ավարտից հետո պացիենտը կարող է տեսնել վերջնական արդյունքի 20-30%-ը:

Պրոցեդուրայից հետո մի քանի օր անց, երբ կիջնի վիրահատման արդյունքում առաջացած այտուցը, սկսվում է զգացվել մաշկի ձգությունը: Ինչպես նշում են թելերի արտադրողները, ամբողջական արդյունքը երևում է 2-3 ամիս հետո և պահպանվում է ըմդհուպ մինչև 2-3 տարի:

- Ինչքա՞ն է տևում մեկ պրոցեդուրան և քանի հատ սեանս է պահանջվում անցկացնել:

Պրոցեդուրայի տևողությունը 15-30 րոպե է, ինչը կախված է տեղադրվող նյութի քանակից: Երբեմն պահանջվում է 2-3 գործողություն՝ մեկ ամիս ընդմիջումով:

- Կարելի՞ է արդյոք համատեղել մեզոթելերը այլ երիտասարդացնող միջոցների հետ:

Մեզոթելերի տեղադրումից 2 շաբաթ անց կարող են կիրառվել նաև այլ երիտասարդացման պրոցեդուրաներ: Իսկ դեմքի վիրաբուժական ձգումը կարելի անցկացնել մեզոթելերի տեղադրումից 2-3 տարի անց:

Պրոցեդուրայի առավելություններ են՝

- Կտրվածքների և հետվիրահատական սպիերի բացակայությունը

- Անվտանգությունը

- Լավացման արագությունը

- Արդյունքի անմիջապես տեսանելիությունը

- ;Այլ էսթետիկ պրոցեդուրաների հետ համատեղումը

Մեզոթելերի տեսակներ

Գոյություն ունեն թելերի 3 հիմնական տեսակներ, որոնք տարբերվում են իրարից հյուսվածքների ձգման աստիճանով: Բժիշկը ընտրում է այն թելը, որը համապատասխանում է տրված խնդրին և ձգման հատվածին՝ հաշվի առնելով մաշկի առանձնահատկությունները:

- Հարթ թելեր

Դա մեզոթելերի բազային տեսակն է. որը օգտագործվում է ոչ այդքան մաշկի կախված հյուսվածքների ձգման համար, ինչքան մաշկի ձգության ավելացման նպատակով: Այս գործընթացը տեղի է ունենում թելերի շուրջ կոլագենի արտադրության խթանման պատճառով: Այսպիսով կարելի է ասել, որ սա թելերի պրոֆիլակտիկ տեսակ է, որը դանդաղեցնում է մաշկի ծերացումը:

Օգտագործման հիմնական ցուցումներն են`

- Մաշկի ձգության ավելացումը

- Շրթունքների շուրջ առաջացած ոչ մեծ կնճիռների կորեկցիան

- Շուրթերի ուրվագծի փոփոխումը:

- Հյուսված թելեր

Այս տիպի թելերը օգտագործվում են այտերի և այտոսկրերի ծավալի ավելացման, ինչպես նաև կախված մաշկի բարձրացման համար: Դրանք կարող են օգտագործվել՝

- Կրկնակի կզակի կորեկցիայի

- Հոնքերի բարձրացման

- Գծային կնճիռների կորեկցիայի

- Քիթ-շրթունքային ծալքերի կորեկցիայի

- Դեմքի օվալի կորեկցիայի դեպքում:

- Ատամնավոր թելեր

Թելերի այս տեսակը ունի երկկողմանի ատամներ, ինչի շնորհիվ հիանալի ձգում է մաշկը: Դա թելերի ամենահզոր տեսակն է, որը կիրառվում է տարբեր զոնաների համար: Օգտագործման հիմնական ցուցումներն են՝

- Մաշկի ձգման անհրաժետությունը

- Դեմքի միջին և ստորին մասերի ձգումը

- Պարանոցի կողային գծերի ձգումը

- Դեմքի և մարմնի ուրվագծային պլաստիկան

- Մաշկի ձգումը մարնի տարբեր հատվածներում (տվյալ դեպքում այս տեսակը օգտագործվում է գծային թելերի հետ համատեղ):

Դեմքի ձգման թելերի հետազոտությունների արդյունքները

Թելերը ազդում են կոլագենի արտադրության գործընթացի վրա: Ըստ արտադրողների, մաշկը փոխգործակցում է մեզոթելերի հետ, ինչը արտահայտվում է նոր կոլագենի արտադրությամբ: Այս ընթացքը շարունակվում է թելերի տեղադրման հատվածներում և տևում է մոտավորապես 18-24 ամիս՝ տեղադրումից հետո:

Պրոցեդուրայի կողմնակի երևույթներն են՝

- Մաշկի կարմրացումը և այտուցի հավանական առաջացումը տեղադրման հատվածներում (տևում է 3-4 օր)

- Հեմատոմաների առկայությունը, որոնք անհետանում են 7-10 օրվա ընթացքում

- Կոշտուկների գոյացումը

- Ցավը և թմրացումը, որը կարող է տևել մոտ 3 ամիս

- Թելերի անհավասարաչափ ներծծումը, ինչը բերում է դեմքի ասիմետրիային

- Մաշկի հաստացումը փափուկ հյուսվածքների այտուցման հետևանքով, որի պատճառը հյուսվածքների քրոնիկ բորբորքումն է:

Հակացուցումներ

- Աուտոիմունային հիվանդություններ

- Քաղցքեղի առկայություն

- Արյան մակարտելիության խախտում

- Էկզեմա և պսորիազ

- Մաշկի այլ ինֆեկցիոն հիվանդություններ