Ցավազրկումը (Անեսթեզիան) էսթետիկական բժուշկության մեջ

16 Հոկտեմբեր, 2018
Ցավազրկումը (Անեսթեզիան) էսթետիկական բժուշկության մեջ

Ցավի բիոլոգական և ֆիզիոլոգիական դերը կայանում է նրանում, որ այն ահազանգում է վնասող գործոնի առկայության, դրա հեռացման և իր գործողության նվազեցման մասին: Երբ որպես վնասող գործոն հանդես են գալիս էսթետիկական բժշկի գործողությունները, առաջանաում է հարց՝ արդյո՞ք անհրաժեշտ է դիմանալ ցավին: Այստեղ օգնության են գալիս ցավազրկման տարբեր մեթոդներ, որոնք տարեց տարի կատարելագործվում են և դառնում են մաքսիմալ էֆեկտիվ և անվնաս:

Անեսթեզիան դա այն վիճակն է, երբ նյարդային գրգիռների հաղորդման հետևանքով զգացողությունը կորում է ամբողջովին կամ մասնակիորեն, ընդ որում գիտակցությունը կարող է պահպանվել կամ անջատվել: Այսպիսով, "անեսթեզիա" թերմինը ունիվերսալ է և նշանակում է անզգայացում: Գոյություն ունի ինպես տեղային, այնպես էլ ընդհանուր անզգայացում:

Անենսթեզիան կոսմետոլոգիայում

Ժամանակակից կոսմետոլոգիան անհանրին է պատկերացնել առանց մեծ քանակությամբ անցկացվող պրոցեդուրաների, որոնցից շատերը բավականին ցավոտ են և այդ իսկ պատճառով անզգայացում են պահանջում: Քանի որ կոսմետոլոգիական բուժգործողությունները չեն անցկացվում խորը հյուսվածքներում, կոսմետոլոգիայում չի կիրառվում ընդանուր անզգայացման տարբերակը. այն միշտ տեղային է:

Այն կարող է լինել երկու տեսակի՝ ներարկային և ապլիկացիոն:

Եկեք դիտարկենք այս երկու տարբերակների առավելությունները և թերությունները:

Մակերեսային անեսթեզիա կլինիկական պրակտիկայում

Տեղային ցավազրկում ապահովելու համար անեսթետիկը պետք է բավարարի երկու հիմնական պահանջներին՝

- Այն պետք է ունենա անհրաժեշտ համակենտրոնացում, որը կապահովի իր ներթափանցումը մաշկի մակերեսային էպիթելիայի մեջ:

- Այն պետք պարունակի բավականաչափ քանակությամբ ջուր, ինչը թույլ կտա խոնավեցնել մաշկային ծածկույթը և բարելավել պրեպարատի ներծծման ընթացքը:

Ցավից ազատվելը հնարավոր է դարձել նաև տեղային մակերեսային քսուկների օգնությամբ, որոնք պարունակում են լիդոկաին և պրիլոկաին:

Կոսմետոլոգիայում անեսթեզիան կիրառվում է հետևյալ ցուցումների ժամանակ՝

- Մաշկի մակերեսային անզգայացում (օրինակ՝ ասեղի տեղադրումը ինֆիլտրացիոն անզգայացման ժամանակ)

- Մաշկի մակերեսային անզգայացում՝ մաշկային մակերեսային էպիթելիաներում վիրաբուժական գործողություններ կատարելու ընթացքում (կոսմետիկ վիրաբուժություն)

Ցավազրկման խորությունը կախված է ոչ միայն դեղամիջոցի դեղաչափից, այլ նաև կիրառման ժամանակից, որը յուրաքանչյուր դեպքում չպետք է կազմի 60 րոպեից պակաս: Ավելի կարճ ժամանակահատվածը խորհուրդ է տրվում պահպանել, քսելով ցավազրկող քսուկը վնասված մաշկային ծածկույթների կամ լորձաթաղանթի մեմբրանների վրա:

Ազդեցության նվազագույն ժամանակ՝

- 60 րոպե՝ մաշկի վրա կարճաժամկետ կատարվող գործողությունների դեպքում

- 120 րոպե՝ լայնածավալ մաշկային վիրահատությունների դեպքում

- 5-10 րոպե՝ սեռական օրգանների լորձաթաղանթի համար

Ապացուցված է, որ 60 րոպե անց ցավազրկման ազդեցությունը տարածվում է մաշկի մակերեսի տակ 3 մմ խորությամբ: Եթե ազդեցությունը ավելի է երկարում, ապա անզգայացման խորությունը ավելի է մեծանում, սակայն 2 ժամ տևող ցավազրկման դեպքում չի գերազանցում 5 մմ-ը: Ցավազրկող կրեմի հաջող օգտագործման կարևոր պայմաններից է հերմետիկ վիրակապի օգտագործումը: Դրա բացակայությունը հանգեցնում է ջրի գոլորշիացմանը կրեմից, և հետևաբար, մակերեսային էպիթելիայի անբավարար խոնավեցմանը և նյութի ներծծման նվազեցմանը:

Ինչպես ցույց է տալիս բժիշկ-մաշկակոսմետոլոգների աշխատանքային փորձը, պրոցեդուրաների մեծ մասի համար անհրաժեշտ է անցկացնել նախնական ցավազրկում:

Ապլիկացիոն անեսթեզիայի առավելություններն են՝

- Կիրառման պարզությունը

- Արդյունքի կանխատեսելիությունը

- Ի համեմատ ներարկային ցավազրկման՝ աննշան այտուցի գոյացումը կամ դրա բացակայությունը

Թերություններն են՝

- Կրեմի ազդեցության տևողությունը

- Ցավազրկման կարճ ժամանակահատվածը

Անեսթեզիայի այլ տեսակներ էսթետիկական բժշկությունում

Երկաարտև և ցավոտ կոսմետոլոգիական գործողությունների համար կիրառվում է ներարկային ցավազրկումը, որը իրագործվում է անզգայացնող պրեպարատների (լիդոկաին, արտիկաին, պրիլոկաին և այլն) միջոցով:

Մի շարք դեպքերում կոսմետոլոգիան պահանջում է յուրահատուկ անեսթեզիա: Օրինակ, ներարկային ուրվագծային պլաստիկա անցկացնելու դեպքում կիրառվում է տարածական անզգայացումը ուլտրակաինի 1% լուծույթի միջոցով:

Առավելություններն են՝

- Երկարատև ցավազրկող էֆեկտ

- Ֆիզիկական և հոգեբանական հանգստության զգացողություն պրոցեդուրայի ընթացքում

Թերությունների շարքին կարելի է դասել ներարկման տեղում այտուցի զարգացումը և ներարկային բարդությունները, որոնք գոյանում են սխալ ներարկման հետևանքով:

Մենք չենք խոսում ալերգիայի զարգացման հնարավորության մասին, քանի որ այդ ռիսկը գոյություն ունի ինչպես մակերեսային, այնպես էլ ներարկային ցավազրկման դեպքում:

Դրանից խուսափելու համար բժշկին անհրաժեշտ է ներկայացնել մանրամասն հետազոտությունների արդյունքները: