Քիմիական պիլինգ

30 Հոկտեմբեր, 2018
Քիմիական պիլինգ

Դեմքի քիմիական պիլինգը դա էսթետիկական մեթոդ է, որի ընթացքում մաշկը մշակվում է տոքսիկ քիմիական լուծույթներով, ինչի արդյունքում այրվում են մաշկի վերին շերտերը: Պիլինգից հետո մաշկը աստիճանաբար վերականգնվում է: Դա տեղի է ունենում էպիդերմիսի ավելի խորը շերտերից կամ մազի չվնասված ֆոլիկուլներից բջիջների աճման հետևանքով:

Քիմիական պիլինգը այրում է մաշկի վերին շերտը, որից հետո այն վերականգնվում է ավելի նոր մաշկի գոյացման հաշվին՝ այսպիսով թարմացնելով մաշկի արտաքին տեսքը:

Մաքրման խորությունը կախված է քիմիական նյութերի տեսակներից:

Ի՞նչ առավելությոններ ունի քիմիական պիլինգը

Եթե դեմքի քիմիական պիլինգը ճիշտ է կատարվում, ապա մաշկը կստանա ավելի երիտասարդ տեսք, գեղեցիկ և հավասար գույն: Պիլինգը անց է կացվում մի շարք սեանսների միջոցով (օրինակ՝ ամեն 6-8 շաբաթը մեկ), ինչը նպաստում է մաշկում կոլագենի և էլաստինի արտադրաության խթանմանը, իսկ դա հանգեցնում է մաշկի ձգմանը և կնճիռների խորության նվազեցմանը:

Ցուցումներ դեմքի պիլինգի համար

Քիմիական պիլինգը կարող է լավացնել մաշկի վիճակը հետևյալ դեպքերում՝

- Եթե մաշկը վնասված է արևից (ֆոտոծերացում)

- Եթե առկա է մաշկի պիգմենտացիա

- Ծերունական կերատոզ

- Պզուկների բուժում

- Պիգմենտային կետեր և պզուկներից հետո առաջացած սպիեր

- Մաշկի տոնուսի բարձրացման անհրաժեշտություն, չորության վերացում

Քիմիական պիլինգի տեսակները

Քիմիական պիլինգները տարբերվում են իրարից մաշկին հասցված վնասվածքների խորությունով: Շատ կարևոր է ընտրել պիլինգի ճիշտ խորություն՝ ձեր մաշկին համապատասխան: Հակառակ դեպքում դուք կարող եք զղջալ անցկացրած բուժման համար:

Դեմքի մակերեսային պիլինգ

Այն ներթափանցում է միայն մաշկի ամենամակերեսային շերտի՝ էպիդերմիսի խորությամբ: Այս տիպի պիլինգից հետո մաշկի վերակենդանացումը տեղի է ունենում արդեն 3-5 օրից, սակայն դուք պետք է պատրաստ լինեք մաշկի թեփոտմանը: Մակերեսային պիլինգը շատ լավ միջոց է մաշկի ամենավերին շերտի երիտասարդացման համար: Բացի այդ, այն նախատեսված է օգտագործել ակնեի և մաշկի հետբորբոքային պիգմենտացիայի բուժման դեպքում: Սակայն այն նախատեսված չէ կնճիռների վերացման համար: Այս փափուկ պիլինգը սովորաբար անհրաժեշտ է կրկնել շաբաթական 1 անգամ 4-6 շաբաթվա ընթացքում: Դա կնպաստի ավելի երկարատև արդյունքին հասնելուն:

Դեմքի միջին պիլինգ

Պիլինգի այս տեսակը աշխատում է դերմայի միջին շերտերի հետ: Դերման դա մաշկի շարածքահյուսվածքային շերտն է, որը կազմում է կոլլագենային և էլաստինային թելերի ցանց: Տվյալ խորության պիլինգը կարող է կիրառվել արևային բծերի, կերատոզի, պզուկներից մնացած մակերեսային սպիերի և պիգմենտացիոն խախտումների բուժման համար, ինչպես նաև թույլ է տալիս հարթեցնել մանր կնճիռները և ձգել մաշկը կոլլագենի քանակի ավելացման հաշվին: Մաշկի ամբողջական վերականգման ժամկետը կազմում է մոտավորապես 7 օր: Պիլինգի այս տեսակը հարկավոր է զգուշությամբ կիրառել մուգ մաշկ ունեցող մարդկանց համար՝ պիգմենտացիայի խախտման ռիսկի առկայության դեպքում:

Դեմքի խորը պիլինգ

Այն աշխատում է դերմայի խորը շերտերի հետ և կարող է օգտագործվել ֆոտոծերացման հետևանքով մաշկի փոփոխությունների, ինչպես նաև սպիերի և կնճիռների առկայության դեպքում: Պիլինգի այս տեսակը թույլ է տալիս մաքսիմալ ակտիվացնել սեփական կոլլագենի և էլաստինի արտրարդրությունը, ինչը ավելի կձգի մաշկը: Սակայն այս մեթոդը ցանկալի չէ անցկացնել սրտի և երիկամների հիվանդությունների առկայության դեպքում, քանի որ ֆենոլը ներծծվում է արյան մեջ:

Քիմիական պիլինգի համար նախատեսված պրեպարատներ

Պիլինգի համար նախատեսված ամենատարածված քիմիական բաղադրիչներն են՝ ալֆա-հիդրօքսի թթու, բետա-հիդրօքսի թթու, տրիխլուաասետիկ թթու, ռետինոիդներ և ֆենոլ:

Հիդրօքսի թթուներով պրեպարատներ

1. Ալֆա-հիդրօքսի թթուները օգտագործվում են մակերեսային պիլինգ անցկացնելու համար: Ամենաշատ կիրառվողներից է գլիկոլի թթուն, սակայն կարող են օգտագործվել նաև այլ մրգային թթուներ, օրինակ՝ կիտրոնաթթու, կաթնաթթու, խնձորաթթու և կաթարաթթու (վերջինս ստանում են խաղողի կեղևից): Հարկե նշել, որ դեմքի գլիկոլի պիլինգըը կարող է լինել ինչպես մակերեսային, այնպես էլ միջին: Դա պայմանավորված է պրեպարատում պարունակվող թթվի խտությունից: Ալֆա-հիդրօքսի թթուներով պիլինգները ավելի շատ նախատեսված են չոր մաշկ ունեցողների համար:

2. Բետա-հիդրօքսի թթուների շարքին դասվում է, օրինակ, սալիցիլաթթուն: Ի համեմատ ալֆա-հիդրօքսի թթուների, բետա-հիդրօքսի թթուները ունեն որոշակի առավելություններ, քանի որ դրանք կարող են ավելի խորը ներթափանցել, ինչը հնարավություն է տալիս օգտագործել ավելի ցածր խտություն ունեցող թթուներ: Բացի այդ, սալիցիլաթթուն ունի հակաբորբոքային հատկություններ, ինչը նախընտրելի է զգայուն մաշկ ունեցող մարդկանց համար: Սալիցիլաթթուն լուծում է ճարպերը և այդ իսկ պատճառով այս թթուն պարունակող պիլինգները ցուցված են հատկապես յուղոտ և պզուկոտ մաշկ ունեցողների համար:

Տրիխլուաասետիկ թթու պարունակող պրեպարատներ

25-30% խտություն ունեցող տրիխլուաասետիկ թթուն հիմնականում օգտագործվում է միջին, իսկ 40%՝ խորը պիլինգի համար: Բացի վերոհիշյալ ցուցումներից, այս թթուն հիանալի համապատասխանում է բարակ գծերի կամ կնճիռների նվազեցման համար: Պիլինգը կապույտ գույնի է, ինչի պատճառով այն հաճախ անվանում են դեմքի կապույտ պիլինգ:

Դեմքի դեղին պիլինգ

Դեմքի դեղին պիլինգը իրենից ներկայացնում է ռետինալդեհիդի և վիտամին С-ի, ինչպես նաև թթուների խառնուրդ: Պրոցեդուրան սկսելուց առաջ մաշկը մաքրվում է 20% գլիկոլի թթու պարունակող հատուկ պիլինգի օգնությամբ: Դա անհրաժեշտ է էպիդերմիսի մահացած շերտի հեռացման համար: Միայն դրանից հետո մաշկը մշակվելու է ռետինոիդներ պարունակող դեղին պիլինգով: Կոջիկաթթուն և ֆիտինի թթուն նպաստում են բծերի վերացմանը: Ազելաթթուն ունի հակաբակտերիալ հատկություններ, պայքարում է ազատ ռադիկալների դեմ և կարգավորում է մաշկի յուղայնությունը: Վիտամին С նպաստում է նոր կոլլագենի սինթեզին: Ռետինոիկ թթուն խթանում է էպիթելիի և մաշկի նոր բջիջների տարածումը, ինչպես նաև վերահսկում է մաշկային յուղի արտադրությունը:

Ինչպե՞ս են անցկացվում քիմիական պիլինգները

Պրոցեդուրային պատրաստման եղանակը

Պիլինգից առաջ հաճախակի նշանակվում են Ռետինոլ պարունակող կրեմեր և քսուկներ:

Եթե հաճախորդը հաճախակի հերպես է ունենում, ապա պրոցեդուրայից 1 շաբաթ առաջ և 2 շաբաթ անց նշանակվում են հակավիրուսային պրեպարատներ: Դա շատ կարևոր է, քանի որ հերպեսը կարող է հանգեցնի սպիերի առաջացմանը:

Ցավազրկմանանհրաժեշտությունը

Մակերեսային պիլինգը շատ հազվադեպ է պահանջում ցավազկում: Միջին պիլինգը կարող է առաջացնել տհաճ զգացուղություններ: Որպես կանոն, միջին պիլինգի որոշ դեպքերում օգտագործվում է տեղային ցավազրկման և հանգստացնող դեղամիջոցների համադրույունը: Խորը պիլինգը անցկացվում է միայն ընդհանուր անզգայացման ժամանակ՝ պլաստիկ վիրաբուժի և անեսթեզիոլոգի ներկայությամբ:

Պիլինգի անցկացման եղանակը

Քիմիական պիլինգին նախորդում է մաշկի տարատեսակ նյութերով մշակումը, որոնց հիմհանական բաղադրիչն է սպիրտը կամ ացետոնը, ինչից հետո մաշկի վրա դրվում է քիմիական լուծույթը: Այն պետք թողնել խիստ սահմանված ժամանակահատվածով, որը կախված է մաշկի տեսակից և լուծույթի քիմիական ռեագենտից: Լուծույթը մաքրելուց հետո մաշկը մշակվում է հատուկ պաշտպանիչ նյութերով:

Անմիջապես պրոցեդուրայից հետո դուք կարող եք վերադառնալ ամենօրյա կենսակերպին: Վերականգնման ժամկետը միջին պիլինգից հետո կազմում է մեկ շաբաթ, իսկ խորը պիլինգից հետո՝ մի քանի շաբաթ: Վերականգման արագությունը կախված է տարիքից, առողջական և իմունային համակարգի ընդհանուր իրավիճակից:

Բարդություններ և կողմնակի երևույթներ

Գոյություն ունի ընդհանուր կանոն՝ ինչքան խորն է պիլինգը, այդքան ավելի է երկարում վերականգման ժամանակահատվածը և մեծանում է հնարավոր բարդությունների հաճախականությունը:

Մակերեսային պիլիգների մեծ մասը անվտանգ են, սակայն միջին և խորը պիլինգները պահանջում են մասնագիտական մեծ փորձ:

Կողմնակի երևույթներն են՝

- Ցավը, որը, որպես կանոն, բնորոշ է միջին և խորը պիլինգներին և տևում է մի քանի ժամ

- Մաշկի կարմրությունը

Մակերեսային պիլինգները առաջացնում են միայն թեթևակի կարմրություն, որը պահպանվում է մի քանի օր: Սակայն միջին և խորը պիլինգներից հետո դեմքի կարմրությունը կարող է պահպանվել մինչև մեկ ամիս:

- Քորը և ինտենսիվ թեփոտումը. քորը հիմնականում առաջանում է միջին և խորը պիլինգներից հետո

- Ալերգիան. այն բավականի հազվադեպ է առաջանում, սկակայն եթե հիվանդը ունի ալերգիա, պիլինգը ցանկալի է անցկացնել հակաալերգիկ պրեպարատների ընդունումից հետո:

Բարդություններ՝

- Դեմքի մաշկի քիմիական այրվածք

Որպես կանոն, այն հնարավոր է միջին և խորը պիլինգների դեպքում, քանի որ օգտագործվում են հատուկ բարձր խտության թթուներ: Այրվածքին կարող է նպաստել պրեպարատի սխալ ընտրությունը և մաշկի վրա պահման ժամանակահատվածը: Այդ իսկ պատճառով պիլինգը պետք է անցկացնի միայն բժիշկ-մաշկաբանը, այլ ոչ թե բժշկական կրթություն չստացած կոսմետոլոգը:

- Ֆոլիկուլիտ կամ պզուկային ցան

Որպես փափկեցնող կրեմերի սխալ օգտագործման արդյունք, պրոցեդուրայից հետո կարող է առաջանալ ակնե: Այս դեպքում անհրաժեշտ է հակաբիոտիկների ընդունումը:

- Բակտերիալ կամ սնկային ինֆեկցիա

Տվյալ դեպքում մաշկի վրա կարող են առաջանալ սպիեր: Վտանգը առկա է միջին և խորը պիլինգների ժամանակ:

- Հիպերպիգմենտացիա

Այն հանդես է գալիս որպես քիմիական պիլինգին երթարկված մաշկի հատվածի բորբոքում: Բորբոքային հիպերպիգմենտացիան կրում է ժամանակավոր բնույթ, բայց կարող է պահպանվել մինչև 2 տարի: Պիգմենտային բծերի բուժումը հնարավոր է հատուկ միջոցների օգնությամբ (օրինակ՝ հիդրոքինոնի):

- Հիպոպիգմենտացիա

Դա պիգմենտացիայի կորուստն է, որը տեղի է ունենում մուգ մաշկի պիլինգից հետո: Որոշ դեպքերում հիպոպիգմենտացիան մնում է ընդմիշտ:

- Անոթային աստղիկներ

Դրանք մաշկի տակի փոքր կարմիր անոթներ են, որոնք կարող են ավելի նկատելի դառնալ պիլինգային պրոցեդուրայից հետո: Այն հեշտությամբ անց է կացվում լազերային բուժման օգնությամբ:

- Դեմարկացիոն գծեր

Դրանք սովորաբար հանդես են գալիս որպես միջին և խորը պիլինգների արդյունք՝ գիծը մշակված և ոչ մշակված մաշկի միջև նկատելի է դառնում:

- Սպիեր

Սպիերը շատ հազվադեպ հանդիպող բարդություններից են: Սպիերի առաջացման նշաններից են կարմրությունը և քորը:

Ինչպե՞ս կարելի է նվազեցնել քիմիական պիլինգից հետո առաջացած բարդություները

- Պիլինգը պետք է անցկացնի միայն մասնագետը

Դեմքի մակերեսային պիլինգը կարող է անցկացվել ոչ միայն բժիշկ-մաշկաբանների, այլ նաև կոսմետոլոգների կողմից: Միջին պիլինգը պետք է անցկացվի միայն բժշկական բարձրագույն կրթություն ստացած անձի, իսկ խորը պիլինգի դեպքում՝ միայն բժիշկ-մաշկաբանի կամ պլաստիկ վիրաբուժի կողմից:

- Պրոցեդուրայի համար նախատեսված նյութի ճիշտ ընտրություն

Այն պետք է ընտրվի՝ հաշվի առնելով հաճախորդի մաշկի տեսակը:

Դեմքի քիմիական պիլինգի հակացուցումները

Պիլինգային պրոցեդուրան հակացուցված է, եթե՝

- մաշկի վրա առկա են սպիեր և գորտնուկներ

- առկա է մաշկի անոմալ հիպեր կամ հիպոպիգմենտացիա

- պացիենտը ունի մուգ մաշկ և պեպեններ

- առկա է մաշկի բակտերիալ և սնկային ինֆեկցիա

- վերջին 12 ամսվա ընթացքում պացիենտը ընդունել է իզոտետին բաղադրիչ պարունակող դեղամիջոցներ: