Ֆիզիոլոգիական մինիմալ միջամտությամբ վերսհսկվող մաշկի երիտասարդացման կոնցեպցիա

09 Ապրիլ, 2019
Ֆիզիոլոգիական մինիմալ միջամտությամբ վերսհսկվող մաշկի երիտասարդացման կոնցեպցիա

Հարգելի գործընկերներ,

Ուրախությամբ հայտնում ենք ձեզ, որ սույն թվականի մայիսի 3-ին Երևանում կայանալու է սեմինար և մաստեր-կլասս "Ֆիզիոլոգիական մինիմալ միջամտությամբ վերսհսկվող մաշկի երիտասարդացման կոնցեպցիա" թեմայով, որը կանցկացնի մաշկաբանական վիրաբուժության և էսթետիկ բժշկության ոլորտում մասնագիտացված որակավորված մասնագետ, ազգային և միջազգային կոնգրեսների խոսնակ, բժշկական գիտությունների դոկտոր Ելենա Ռումյանցեվան (Ֆրանսիա): Սեմինարը կընթանա Double Tree Hilton հյուրանոցում՝ Գրիգոր Լուսավորիչ փ. 4/2 հասցեով:
Տեղերը սահմանափակ են: Դուք կարող եք գրանցվել մինչև ապրիլի 22-ը, սակայն մինչև ապրիլի 15-ը գրանցվելու դեպքում ձեզ կտրամադրվի 20% զեղչ:
Գրանցվել սեմինարին և ստանալ ձեզ հետաքրքրող հարցերի պատասխանները կարող եք զանգահարել +374 44 803880 հեռախոսահամարին:
Սեմինարի կազմակերպիչն է "Ֆորմեդ" ընկերությունը, որը հանդիսանում է Professional Derma® SA (Jalupro® & Jalupro® HMW) էքկլյուզիվ դիստրիբյուտորը Հայաստանում: