«Ֆորմեդ» ընկերության սեմինար՝ "Ֆիզիոլոգիական մինիմալ միջամտությամբ վերսհսկվող մաշկի երիտասարդացման կոնցեպցիա"

07 Մայիս, 2019
«Ֆորմեդ» ընկերության սեմինար՝ "Ֆիզիոլոգիական մինիմալ միջամտությամբ վերսհսկվող մաշկի երիտասարդացման կոնցեպցիա"

«Ֆորմեդ» ընկերության սեմինար՝ "Ֆիզիոլոգիական մինիմալ միջամտությամբ վերսհսկվող մաշկի երիտասարդացման կոնցեպցիա"

2019 թվականի մայիսի 3-ին Double Tree by Hilton հյուրանոցում տեղի է ունեցել սեմինար, որը կազմակերպել է «Ֆորմեդ» ընկերությունը համատեղ Jalupro® -ի նետ՝ "Ֆիզիոլոգիական մինիմալ միջամտությամբ վերսհսկվող մաշկի երիտասարդացման կոնցեպցիա" թեմայով։ Բժշկական գիտությունների թեկնածու Ելենա Ռումյանցևա-Մաթեն պատմեց մաշկային մաթրիքսի ժամանակակից պատկերացումների և ամինաթթվային թերապիայի, հավասարակշռության տեսության, ֆիբրոբլաստերի սնուցման և խթանման և այլ թեմաների մասին։

Սեմինարի գործնական մասում Ելենան ներկայացրեց և ցուցադրեց JALUPRO® и JALUPRO® HMW պրեպարատների կիրառման դասական մեթոդները, ինչպես նաև ներմաշկային բիովերականգնման տեխնիկան՝ կանյուլաների օգտագործմամբ, JALUPRO®-ի համատեղ օգտագործումը ինչպես բոտուլինատոքսինների, այնպես էլ թելային լիֆթինգի հետ և այլն։

Սեմինարին ներկա են գտնվել 48 բժիշկ կոսմետոլոգ, որոնք աշխատում են Երևանի էսթետիկ կլինիկաներում և գեղեցկության սրահներում։ Սեմինարի ավարտին Ելենա Ռումյանցևան պատասխանել է մասնակիցների բազմաթիվ հարցերին։ Մասնակիցները նշեցին խոսնակի բարձր մասնագիտական մակարդակը և ստացած տեղեկությունների օգտակարությունը, ինչպես նաև հույս հայտնեցին, որ նման սեմինարները մշտական բնույթ կկրեն։ 

 

Ընկերության մասին

«Ֆորմեդ» ընկերությունը Հայաստանի Հանրապետություն է ներմուծում կոսմետոլոգիական և էսթետիկական նշանակություն ունեցող պրեպարատներ, որոնք կօգնեն վերադարձնել երիտասարդությունը և գեղեցկությունը։ Մենք առաջարկում ենք ֆիլլերների մեծ տեսականի, որոնք արտադրված են տարբեր ընկերությունների կողմից։ Նրանց թվում է Professional Derma® SA, ABG Lab® և այլ արտադրողներ։

Ավելի մանրամասն տեղեկություն ստանալու համար զանահարեք +374 60 388080 հեռախոսահամարով։