Ուսուցողական վեբինար ABG LAB պրեպարատների վերաբերյալ

08 Մայիս, 2019
Ուսուցողական վեբինար ABG LAB պրեպարատների վերաբերյալ

Երկուշաբթի, մայիսի 13-ինԺամը 9:00-ից մինչև 11:00 Կիևյան ժամով տեղի է ունենալու ուսուցողական վեբինար ABG LAB պրեպարատների վերաբերյալ:

Ցանկացողներին հրավիրում ենք մասնակցելու վեբինարին.

ներքին թրեյներների, բոլոր այն բժիշկներին, որոնք աշխատում են մեր պրեպարատների հետ, ում հետաքրքրում են մեր պրեպարաոները՝ պրեպարատների հիմնական բաղադրիչների ազդեցության սկզբունքները հասկանալու, վերջին հետազոտությունների մասին տեղեկություն ստանալու նպատակով և այլ:

Վեբինարի կառուցվածքը՝

1. ABG Lab պրեպարատների շարքը, դրանց յուրահատուկ առավելությունները:

2. Դեմքի շերտային կառուցվածքը և ծերացումը, դեմքի տիպը, աչքերի շուրջ ընկած տարածքի ծերացման մեխանիզմների ըմբռնումը:

3. Հաճախորդների "դիմանկարները" ABG Lab պրեպարատների սրսկման համար, էֆեկտիվ համակցությունները՝ պացիենտի տիպից կախված:

4. “SelfRegeneration" հասկացությունը, դրա հիմնական գաղափարները:

5. ABG Lab պրեպարատների ներարկման նոր մեթոդները և ալգորիթմերը, մոնո- և համակցված տեխնիկաները (4М, 2М, Բանջի):

6. ABG Lab պրեպարատների ներարկման մեթոդների տեսա- վարպետաց դասեր"

Խոսնակ՝ Տատյանա Եպիֆանցևա՝ բժիշկ-մաշկաբան, ADASSA բժշկական կենտրոնի կոսմետոլոգ (Դնեպր), EMET գիտական բաժնի ղեկավար, EMET Medicine ներարկային կոսմետոլոգիայի և մինիմալ միջամտության վիրաբուժության ուսումնական կենտրոնի ղեկավար:

Վեբինարին մասնակցելու համար խնդրում ենք մինչև 10.05.2019 ուղարկել ձեր էլ. հասցեն՝ նշելով անուն/ազգանունը: Այն անձանց, ովքեր որևէ պատճառով չեն կարողանա մասնակցել վեբինարին, հասանելի է լինելու վիդեոձայնագրությունը: