Նոր բաժին «Ֆորմեդ» -ից՝ «Հարցազրույց բժշկի հետ»:

16 Հուլիս, 2019
Նոր բաժին «Ֆորմեդ» -ից՝ «Հարցազրույց բժշկի հետ»:

Նոր բաժին «Ֆորմեդ» -ից՝ «Հարցազրույց բժշկի հետ»:

Մեր առաջին հյուրն է՝ մեր լավ ընկեր՝ Մարինա Էդուարդի Շիշմանյանն է։

Աշխատանքի վայր՝ «Մեդէսթ» էսթետիկական կլինիկայի գլխավոր բժիշկ:

Դոսյե՝ Բժիշկ Շիշմանյանը ավարտել է Մ․Հերացու անվան Երևանի պետական համալսարանի բուժական ֆակուլտետը։

Որակավորում՝ ընդհանուր թերապիա, մաշկավեներոլոգիա, կոսմետոլոգիա:

Մասնագիտական գործունեության ոլորտ՝ մաշկի խնամքի անհատական ծրարգրերի մշակում, ուրվագծային պլաստիկա, բոթուլինեթերապիա, պիլինգներ, մեզոթերապիա, պլազմոլիֆթինգ, լազերային և ռադիոալիքային տեխնոլոգիաներ, ուլտրաձայնային լիֆթինգ, Sculptra ոչ վիրահատական լիֆթինգ։ Ուրվագծային պլաստիկայի, բոթուլինեթերապիայի և մեզոթերապիայի որակավորված թրեներ։ Խոշոր միջազգային կոնգրեսների  մշտական մասնակից։


Ֆորմեդ՝ 

Մարինա Էդուարդի, ասեք, խնդրում եմ, ե՞րբ է անհրաժեշտ դիմել բժիշկ-կոսմետոլոգին և որոնք են պատճառները։

Մ․Շիշմանյան՝

Միանշանակ պատասխան, թե երբ է անհրաժեշտ սկսել այցելել կոսմետոլոգին, չկա։ Դուք պետք է առաջնորդվեք ձեզ անհագստացնող խնդիրներով։ Դրանք կարող են առաջանալ և՛ դեռահաս շրջանում, 13 տարեկանում, երբ ոմանց մոտ հայտնվում է պզուկներ, և՛ 30-ից հետո, երբ հայտնվում են առաջին կնճիռները։ Եվ, բնականաբար, Դուք պետք է հասկանաք, որ 40 տարեկանում կոսմետոլոգին այցելությունը անհրաժեշտ է անգամ այն կնոջը, ում մաշկը բավականին լավ վիճակում է և այդ ժամանակ նա ռեալ հնրավորություն կունենա պահպանել մաշկի անթերիությունը ավելի հասուն հասակում։ Իսկ երիտասարդ աղջիկներին իմ ամենակարևոր խորհուրդը հետևյալն է՝ անգամ, եթե ձեզ ոչ մի բան չի անհանգստացնում, աշխատեք այցելել կոսմետոլոգին գոնե մեկ անգամ՝ 25 տարեկան հասակում։ Դա անհրաժեշտ է հասկանալու համար, թե ինչպես հարկավոր է խնամել ձեր մաշկը, կազմակերպել խնամք տնային պայմաններում, իչպես նաև որոշել մորֆոտիպը և՝ ելնելով այդ ամենից, հասկանալ, թե որ պրոցեդուրաները կօգնեն ձեզ ապագայում, իսկ որոնք՝ ոչ։ Այսօր ես տեսնում երիտասարդ աղջիկների շատ մեծ քանակություն, որոնք՝ հետևելով «ինստագրամյան» նորաձևությանը գնում են առհասարակ ոչ պետքական, նույնիսկ վնասակար պրոցեդուրաներին՝ չհասկանալով, թե ինչ բացասական ազդեցություն կունենան դրանք ապագայում իրենց արտաքին տեսքի վրա։ Մեր աշխատանքը շատ նրբություններ է պարունակում իր մեջ և իմ մոտեցումը բացառապես անհատական է։

Ֆորմեդ՝

Մարինա Էդուարդի, ե՞րբ եք վերջին անգամ երթևեկել տրամվայով։

Մ․Շիշմանյան՝

Անսպասելի հարց է։ Սակայն ես Ձեզ կզարմացնեմ՝ դա տեղի է ունեցել ընդամենը 15 օր առաջ Լիսաբոնում։ Խորհուրդ եմ տալիս բոլոր նրանց, ովքեր կհայտնվեն այն կողմերում: