«Ֆորմեդ» ընկերությունը տրամադրում է ՀԴՄ կտրոններ

07 Փետրվար, 2020
«Ֆորմեդ» ընկերությունը տրամադրում է ՀԴՄ կտրոններ

Հարգելի գործընկերներ, կոլեգաներ և հաճախորդներ՝

Տեղեկացնում ենք Ձեզ, որ «Ֆորմեդ» ընկերությունը՝ համաձայն ՀՀ կառավարության 2004 թվականի նոյեմբերի 22-ի որոշմանը, տրամադրում է ՀԴՄ կտրոն ոչ միայն իր իսկ կողմից բացառիկ ներկայացվող պրեպարատների (Professional Derma® - Jalupro®, Jalupro HMW®,  ABG LAB® - Meso-Wharton P199™, Meso-Xanthin F199™, MesoSculpt C71™ և MesoEye C71™) վաճառքի դեպքում, այլ նաև ՀՀ օրինական ճանապարհով ներմուծված՝ սուբդիստրիբյուտորի հետ կնքված պայամանգրի հիման վրա, Allergan® (Juvederm® -ի բոլոր ֆիլերները) և Vivacy® (Stylage® -ի բոլոր ֆիլերները) ընկերությունների կողմից արտադրվող պրեպարատների վաճառքի դեպքում։ Եղեք հետևողական և պահանջեք ՀԴՄ կտրոն:

Նշենք, որ, եթե ՀԴՄ կտրոն չի տրամադրվում, դա նշանակում է, որ պրեպարատները ներմուծվել են Հայաստանի Հանրապետություն ապօրինր ճանապարհով։