Դեմքի մեզոթերապիա

27 Նոյեմբեր, 2018
Դեմքի մեզոթերապիա

Մեզոթերապիան դա դեմքի մաշկի երիտասարդացման մեթոդ է, որը անց է կացվում տարբեր նյութերի ներմաշկային նարերկումների միջոցով: Դրանք են՝ պոլիվիտամինները, հիալուրոնաթթուն, ամինաթթուները, բնական բուսական էքստրակտները և այլն:

Մեզոթերապիան առաջին անգամ փարձարկվեց 1952 թվականին ցելյուլիտի բուժման և ճարպերի հեռացման նպատակով: Սակայն վերջին ժամանակաշրջանում այս մեթոդը սկսեցին կիրառել նաև պարանոցի և դեմքի մաշկի արտաքին տեսքի բարելավման համար:

Ցուցումներ մեզոթերապիայի համար՝

- Մաշկի չորություն և բարակացում

- Ծխելու և արևի ճառագայթների ազդեցության հետևանքով մաշկի որակի նվազեցում

- Մաշկի տարիքային փոփոխությունների կանխարգելում

Դեմքի մեզոթերապիայի մեթոդներ

Մեզոթերապիայի նպատակն է մաշկի բջիջների՝ ֆիբրոբլաստների ակտիվության խթանումը: Հենց այս բջիջներն են ապահովում կոլագենի և էլաստինի արտադրությունը, որոնք իրենց հերթին ապահովում են մաշկի էլաստիկությունը և ամրությունը: Ֆիբրոբլաստներից կախված է նաև մաշկում պարունակվող հիալուրոնաթթվի քանակը, որի շնորհիվ մաշկը զգալիորեն խոնավեցվում է:

Տարիքի հետ ֆիբրոբլաստների ակտիվությունը նվազում է, ինչի պատճառով էլ պակասում է ինչպես հիալուրոնաթթվի, այնպես էլ էլաստինի և կոլագենի արտադրությունը: Արդյունքում մաշկը բարակում, կախվում և չորանում է, առաջանում են կնճիռներ:

Այդպիսով՝ ի սկզբանե մեզոթերապիայի նպատակն է ֆիբրոբլաստների ակտիվացումը:

Գոյություն ունի մեզոթերապիայի երկու մեթոդ՝

1. Դասական ներարկային մեզոթերապիա

Այն անցկացվում է սովորական ներարկչի և բարակ ասեղի օգնութամբ, կամ ներարկման հատուկ սարքի (ինժեկտորի) միջոցով: Իրականացվում են մի շարք ներարկումներ, որոնց խորությունը կազմում է մինչև 2մմ: Սրսկումների միջև ընկած հեռավորությունը կազմում է 0.5-1.5 սմ: Բուժման ընթացքը անցնում է բավականին հեշտ, սակայն ավելի զգայուն մասերի մշակման համար անհրաժեշտ է նախնական տեղային անզգայացում: Բուժման կուրսը սովորաբար իր մեջ ներառում է 3-4 բուժընթաց՝ 2-4 շաբաթ ընդմիջումով: Հետագայում յուրաքանչյուր 2 ամիսը մեկ անց է կացվում 1 պահպանող պրոցեդուրա:

2. Ոչ ներարկային դեմքի մեզոթերապիա

Ոչ ներարկային մեզոթերապիան երթադրում է սննդարար նյութերի ներմուծումը մաշկի մեջ առանց ասեղի օգտագործման, ինչի հետևանքով մաշկը չի վնասվում և իջնում է ինֆեկցիաների զարգացման ռիսկը: Մեկ պրոցեդուրայի տևողությունը կազմում է մոտավորապես 45 րոպե: Բուժման կուրսը բաղկացած է 2 շաբաթվա ընտացքում անցկացվող 6-8 բուժընթացներից: Կուրսը կրկնվում է տարեկան 2 անգամ:

Քանի որ բարձր մոլեկուլային քաշով մոլեկուլները բավականին վատ են ներթափանցում մաշկի մեջ (օրինակ, հիալուրոնաթթվի մոլեկուլները), այդ մեթոդի ընթացքում օգտագործվում են էլեկտրական հոսանքի 1-ից մինչև 5 մԱ իմպուլսներ՝ մաշկի մեջ ներթափանցումը ուժեղացման նպատակով: Ֆիզիոթերապիայում այս մեթոդը կոչվում է իմպուլսային իոնոֆորեզ:

Անցկացման մեթոդիկան

Քայլ 1- ոչ ներարկային մեզոթերապիան սկսելուց առաջ դրվում է հատուկ ֆերմենտային դիմակ: Այն անհրաժեշտ է մաշկային վերին շերտը մահացած բջիջներից մաքրելու համար, ինչը նպաստում է բուժական պրեպարատների անցանելիության էֆեկտիվությանը:

Քայլ 2 - մաշկը մշակվում է ակտիվ նյութերով, ինչից հետո հատուկ սարքի միջոցով մերսվում է մաշկի տվյալ հատվածը: Պրոցեդուրայի ընթացքում սարքը արտադրում է էլեկտրական հոսանքի թույլ իմպուլսներ, ինչի հետևանքով դուք կզգաք աննշան թրթռում և ծակծկոց:

Քայլ 3 - հատուկ պաշտպանող կոսմետոլոգիական նյութերի օգտագործում, օրինակ, խոնավեցնող արևապաշտպանիչ կրեմ:

Մեզոթերապիայի այլընտրանք

Մեզոթերապիայի առավելությունը կայանում է նրանում, որ պրոցեդուրան ունի բավականին հեշտ ընթացք, ինչը տարբերում է այս մեթոդը այլերից՝ Բոտոքսից, ֆիլերների ներմաշկային ներարկումներից, քիմիական պիլինգից և այլն:

Մեզոթերապիայի հակացուցմունքները

Պրոցեդուրան հակացուցված է անցկացնել՝

- Հղիներին և կերակրող կանանց

- Մաշկի ինֆեկցիոն հիվանդությունների առկայության դեպքում (հերպես, պսորիազ)

- Ներարկվող նյութերի բաղադրիչների նկատմամբ ալերգիայի առկայության դեպքում

- Շաքարախտի դեպքում

- Անոթային աստղիկների առկայության դեպքում

- Հակաօքսիդանտների, այդ թվում նաև ասպիրինի ընդունման ժամանակ

Մեզոթերապիայի կողմնակի ազդեցություններ են՝

- Ցավ

- Կարմրություն և ուռածություն

- Հեմատոմաներ

- Ինֆեկցիոն վարակներ

- Ալերգիա