Շրթունքների ծավալի մեծացում

23 Հոկտեմբեր, 2018
Շրթունքների ծավալի մեծացում

Շրթունքների ծավալի մեծացումը իրականացվում է ոչ թե բոտոքսի (ինչպես մտածում են շատերը), այլ ներմաշկային ֆիլլերների միջոցով, որոնց հիմնական բաղադրիչը հիալուրոնաթթուն է: Նման նյութերի մեջ օգտագործվող հիալուրոնաթթուն հատուկ մշակում անցնելուց հետո ձեռք է բերում առաձգականության և օրգանիզմում երկար ժամանակ պահպանվելու հատկություն: Այս պրեպարատները բավականաչափ տարբերվում են այն բժշկական նյութերից, որոնք օգտագործվում են մեզոթերապիայի և բիոռեվիտալիզացիայի համար: Վերջիններս չունեն հնարավորություն դեմքի հյուսվածքներին ծավալ տալու: Նման նյութերի հիմնական նպատակն է մաշկի արտաքին տեսքի բարելավումը և ձգության ավելացումը, ինչը տեղի է ունենում կոլագենի սինթեզի խթանման հաշվին:

Հիալուրոնաթթուն հանդես է գալիս որպես մեր օրգանիզմի բնական պոլիսաքարիդ և այդ իսկ պատճառով անվտանգ է: Հիալուրոնիկ գելը ներմուծվում է շրթունքների մեջ ներարկման միջոցով: 

Ներմաշկային ֆիլլերները աստիճանաբար են ներծծվում և չեն թողնում հետքեր: Արդյունքի պահպանման համար անհրաժեշտ է անցկացնել հավելյալ պրոցեդուրաներ: Այդ ներարկումների ընդմիջումները պայմանավորված են ընտրված նյութի խտությունով:

Սրսկման էֆեկտը երևում է անմիջապես ներարկումից հետո, որի տևողությունն է 15 րոպե: Վերջնական արդյունքը դուք կտեսնենք 1 օր անց, ինչը պայմանավորված է գելի հատկությունից և ջրի պարունակությունից:

Պրեպարատ ըտրելիս բժիշկ-կոսմետոլոգը պետք է հաշվի առնի տարբեր հանգամանքներ՝ այդ թվում նաև ֆիլլերի խտությունը: Եթե շուրթերը սրսկումից հետո ստացել են ավել ծավալ, քան ցանկանում է պացիենտը, այն հնարավոր է շտկել՝ ներարկելով հիալուրոնիզադայի ֆերմենտը:

Անվտանգություն և նախազգուշացնող միջոցներ

Ֆիլլերների օգտագործումը անցանկալի է հետևյալ խնդիրներ ունեող անձանց համար՝

- Ալերգիայի բարդ տեսակներ

- Արյան ցածր մակարտելիություն 

- Շրթունքների շուրջ առկա ինֆեկցիոն բորբոքում

Տվյալ պրեպարատները պետք է ներարկվեն միայն մասնագետի կողմից: Անհրաժեշտ է նախազգուշացնել բժշկին այն մասին, որ դուք օգտագործում եք ասպիրին, իբուպրոֆեն և այլ նմանատիպ դեղորայք, քանի որ դրանք կարող են հանգեցնել արյունահոսության կամ հեմատոմաների ձևավորման:

Կողմնակի երևույթներ 

Ամենատարածված և անցանկալի երևույթներից են ցավը, կարմրացումը, շուրթերի պնդեցումը ներարկման կետում, այտուցը, քորը և հեմատոմաները: Դրանց մեծ մասը սովորաբար անհետանում է մոտավորապես 7 օրվա ընթացքում: Տվյալ երևույթները կանխարգելու նպատակով 24 ժամվա ընթացքում հարկավոր է խուսափել ֆիզիկական ծանրաբեռնվացությունից, ոգելից խմիչք օգտագործելուց և այլն: