Դեմքի ուրվագծային պլաստիկա

20 Նոյեմբեր, 2018
Դեմքի ուրվագծային պլաստիկա

Դեմքի ուրվագծային պլաստիկան հիալուրոթթվի միջոցով դա ոչ վիրահատակամ մեթոդ է, որը թույլ է տալիս դեմքի ուրվագիծը դարձնել ավելի հմայիչ, ինչպես նաև ամբողջությամբ ազատվել ոչ խորը կնճիռներից և զգալիորեն պակասեցնել միջին և խորը կնճիռների խորությունը:

Դեմքի ուրվագծային պլաստիկան իրականացվում է ներմաշկային սրսկումների միջոցով: Նման ներարկումների հիմնական բաղադրիչը հիալուրոնաթթուն է՝ առաձգական գելի տեսքով, որը հյուսվածքների մեջ ներարկվելով ՝ չի տարրալուցվում երկար ժամանակվա ընթացքում:

Հիալուրոնաթթվի գելը ներարկվում է մաշկի միջին և խորը շերտերի մեջ: Սովորաբար արտադրողները գելի բաղադրության մեջ ավելացնում են ցավազրկող նյութ՝ լիդոկային, ինչի շնորհիվ պրոցեդուրան անցնում է անցավ: Հիալուրոնաթթվի ֆիլլերը՝ ներթափանցելով դեմքի փափուկ հյուսվածքների մեջ, ներծծում է ջուրը և մի փոքր լայնանում՝ շրջապատող հյուսվածքներին հավելյալ ծավալ տալով: Կնճիռների կորեկցիայի համար նախատեսված նյութը ներարկվում է յուրաքանչյուր կնճռի հիմքի մեջ իր ամբողջ երկարությամբ: Այսպիսով, հնարավոր է դառնում վերացնել յուրաքանչյուր կնճիռ՝ աչքերի մոտ, ճակատին, խորը կնճիռներ բերանի անկյունների մոտ կամ վերին շրթունքի հատվածում: Սովարաբար ծավալը տրվում է այտերին, այտոսկրերին, այն հնարավորություն է տալիս նաև ազատվել աչքերի տակի պարկերից:

Հարկ է նշել, որ հիալուրոնաթթուն, որը օգտագործվում է ուրվագծային պլաստիկայի ժամանակ, տարբերվում է այն հիալունաթթվից, որը կիրառվում է մեզոթերապիայի կամ բոիռեվիտալիզացիայի ժամանակ: Այս մեթոդների ընթացքում հիալուրոնաթթուն օգտագործվում է հեղուկ լուծույթի տեսքով, որը ներարկվում է մաշկի մեջ ինչպես սրսկման ճանապարհով, այնպես էլ ինպուլսային էլեկտրոֆորեզի միջոցով: Նմանատիպ հիալուրնաթթուն արագ է ներծծվում հյուսվածքների մեջ և չի ապահովում լիֆտինգային էֆեկտ:

Քիթ-շրթունքային ծալքերի ուրվագծային պլաստիկա

Քիթ-շրթունքային ծալքերի կորեկցիայի հանար օգտագործվում են բարձր առաձգականության հիալուրոնաթթվի ֆիլլերներ: Այս պրեպարատների օգտագործումից հետո էֆեկտը պահպանվում է մոտավորապես 1 տարի:

Շրթունքների ուրվագծային պլաստիկա

Շրթունքների ծավալի կորեկցիայի համար օպտիմալ տարբերակ են հանդիսանում միջին առաձգականության հիալուրոնաթթվի գելեր: Նման նյութերը շուրթերի հյուսվածքներում չեն գոյացնում անհավասարաչափ խտություն:

Շրթունքների ուրվագծային պալստիկան կարող է իրականանալ ցածր առաձգականության գելի միջոցով: Սակայն այդ դեպքում էֆեկտի տևողությունը կազմում է 6 ամսից ոչ ավել, քանի որ գելը շուտ է ներծծվում:

Որոշ բժիշկները օգտագործում են բարձր առաձգականության գելեր, քանի որ էֆեկտը պահպանվում է մինչև 1.5 տարի:

Ուրվագծային պլաստիկայի հակացուցումները՝

- Ալերգիայի բարդ տեսակներ

- Արյան ցածր մակարտելիություն

- Ասպիրինի, իբուբրոֆենի կամ նմանատիպ դեղամիջոցների օգտագործում

- Մաշկի վրա գոյություն ունեցող ինֆեկցիոն բորբոքային պրոցեսներ