Ֆիլլերներ

06 Նոյեմբեր, 2018
Ֆիլլերներ

Ֆիլլերը (fill - անգ. լրացնել, լցնել) դա մաշկային ներարկային նյութ է, որը օգտագործվում է կոսմետոլոգիայիում տարբեր խորության կնճիռների և ծալքերի հարթեցման, ինչպես նաև դեմքին հավելյան ծավալ տալու նպատակով:

Կոսմետոլոգիայում կիրառվում են տարբեր ֆիլլերներ, սակայն ամենատարածվածներն են այն ֆիլլերները, որոնց հիմնական բաղադրիչներն են՝

- Կոլագենը

- Հիալուրոնաթթուն

- poly-L-lactic թթուն

- կալցիումի հիդրոքսեփատիտը

- պոլիմեթիլ-մետաքրիլատի մոլեկուլները:

Ֆիլլերների գործածման առանձնահատկությունները

Ֆիլլերներրը ներմուծվում են մաշկի խորը շերտերի մեջ ներարկչների և ամենաբարակ ասեղների միջոցով: Գործողությունը տևում է 15-30 րոպե: Որոշ ֆիլլներ իրենց մեջ պարունակում են լիդոկային, որը նախատեսված է պրոցեդուրայի ընթացքում հնարավոր ցավի նվազեցման համար:

Կնճիռների կորեկցիայի դեպքում ֆւլլերը ներարկվում է յուրաքանչյուր կնճռի հիմքի մեջ ներարկչի օգնությամբ: Այսպիսով կնճռի տակ ձևավորվում է պահոց, որը դուրս է մղում հյուսվածքները՝ հարթեցնելով կնճռային ծալքը: Իսկ շրթունքներին հավելյալ ծավալ տալու դեպքում, նյութը հավասարաչափ ներարկվում է շուրթերի փափուկ հյուսվածքների մեջ:

Ֆիլլերների օգնությամբ կնճիռների կորեկցիայի սկզբունքը

Սովորաբար ստացված արդյունքը երևում է անմիջապես պրոցեդուրայից հետո: Սակայն կան որոշ ֆիլլերներ, որոնք իրենց մեջ քիչ քանակությամբ ջուր են պարունակում, ինչը նշանակում է, որ հիալուրոնաթթուն դեռ կարող է իր մեջ ջուր հավաքել և՝ ուռչելով, հարթեցնել կնճիռերը: Նման դեպքերում վերջնական արդյունքը տեսանելի է դառնում 24 ժամ անց:

1. Կոլագենով ֆիլլերներ

Կոլագենը սպիտակուցի տեսակ է, որը հանդես է գալիս որպես մաշկի և օրգանիզմի այլ հյուսվածքների հիմնական տարր: Այս տիպի ֆիլլերների մեջ օգտագործվում է մաքրված կոլագեն (ցլի, խոզի կամ մարդու): Կոլագենով ֆիլլերի օգտագործման արդյունքը ամենակարճաժամկետն է և պահպանվում է միջինում 3-4 ամիս: Հաճախ այս գելերը ալերգիա են առաջացնում:

2. Ֆիլլերներ հիալուրոնաթթվով

Հիալուրոնաթթուն պոլիսաքարիդի տեսակներից մեկն է, որը առկա է մարդու մարմնի հյուսվածքների մեջ: Նմանատիպ ֆիլլերները արտադրվում են գելերի տեսքով: Ստացված էֆեկտը ավելի երկարատև է՝ միջինում մոտավորապես 6-12 ամիս:

Որպես հիալուրոնաթթվի աղբյուր հանդես են գալիս որոշակի բակտերիաներ: Որոշ արտադրողներ հոլիալուրոնաթթուն ենթարկում են քիմիական մոդիֆիկացիայի՝ իր ավելի դանդաղ ներծծման նպատակով: Էֆեկտիվության երկարությունը կախված է հենց հիալուրոնաթթվի իրար մեջ փոխկապակցված մոլեկուլների տոկոսից: Որքանով մեծ է փոխկապակցության տոկոսը, այդքանով դանդաղ կներծծվի ֆիլլերը:

3. Կալցիումի հիդրոքսեփատիտով ֆիլլերներ

Կալցիումի հիդրոքսեփատիտը դա միներալ է, որը պարունակվում է մարդու ատամների և ոսկորների մեջ: Դեմքի կնճիռները հարթեցնելու համար կալցիումի հիդրոքսեփատիտը վերացվում է գելի, որից հետո ներարկվում է կնճիռների տակ:

4. poly-L-lactic թթվով ֆիլլերներ

Poly-L-lactic թթուն դա արհեստական կենսաբանական պոլիմեր է: Այս նյութը լայնորեն օգտագործվում է ներծծվող վիրաբուժական թելերի արտադրման մեջ: Poly-L-lactic թթուն պարունակող ֆիլլերները պահանջում են մի քանի ամիսների ընթացքում անցկացվող մի շարք ներարկումներ: Սրսկումների արդյունքը սկսում է երևալ մի քանի շաբաթ անց և պահպանվում է մինչև 2 տարի:

5. Պոլիմեթիլ-մետաքրիլատի մոլեկուլներով ֆիլլերներ

Պոլիմեթիլ-մետաքրիլատի մոլեկուլները արհեստական կենսունակ պոլիմերներ են, որոնք օգտագործվում են զանազան բժշկական արտադրատեսակներում՝ օրինակ, սինթետիկ ոսկրային ցեմենտում կամ արհեստական ոսպնյակում: Ֆիլլերների մեջ օգտագործելու համար այն վերածում են լուծույթի, որը պարունակում է նաև ցլի կոլագեն:

Հակացուցումներ և կողմնակի երևույթներ

Դեմքի համար նախատեսված յուրաքանչյուր ֆիլլերը կարող է առաջացնել կողմնակի երևույթներ, որոնք լինում են ինչպես կարճատև, այնպես էլ երկարատև: Նրանց մեծ մասը արտահայտվում է անմիջապես պրոցեդուրայից հետո, կամ 24 ժամվա ընթացքում և վերանում է ամենաշատը 2 շաբաթվա ընթացքում:

Որոշ դեպքերում դրանք կարող են երևալ ներարկումից հետո շաբաթներ, ամիսներ կամ տարիներ անց: Կենդանական ծագում ունեցող նյութերի օգտագործումը Ֆիլլերներում (օրինակ, կոլագենը) կարող է ալերգիա առաջացնել:

Հիմնական հետևանքներն են՝

- կապտւոկներ սրսկման հատվածներում

- կարմրություն և/կամ այտուց

- զավ

- քոր, ցան:

Ավելի քիչ տարածված կողմնակի երևույթներն են՝

- ինֆեկցիոն հիվանդությունները

- բաց վերքերը

- երկարատև ցավեր սրսկման տեղերում

- ալերգիա

- հյուսվածքների նեկրոզ

- ներմաշկային անհարթություններ, որոնք, հնարավոր է, հարկ կլինի հեռացնել վիրահատական ճանապարհով:

Հազվադեպ հանդիպող կողմնակի երևույթներ են՝

- անաֆիլակտիկ ցնցում

- նյութի միգրացիա՝ ներարկման կետից դեպի շրջապատող հյուսվածքներ

- ինսուլտ

- ներարկման կետուն արյան մատակարարման խախտում

- շրթունքների մաշկային ծածկույթի խախտում

- ֆիլլերի արտահոսք ներարկման կետում: