Դեմքի բիոռեվիտալիզացիա

03 Դեկտեմբեր, 2018
Դեմքի բիոռեվիտալիզացիա

Դեմքի բիոռեվիտալիզացիան դա տարբեր նյութերի ներմաշկային ներարկումենրի մեթոդ է, որը թույլ է տալիս երիտասարդացնել դեմքի մաշկը՝ ավելացնելով խոնավությունը և ձգությունը: Օգտագործվող պրեպարատները պարումակում են հիալուրոնաթթու, վիտամիններ, ամինաթթուներ, նուկլեինաթթուներ և բուսական էքստակտներ:

Բիոռեվիտալիզացիայի ցուցումները՝

- Ուլտրամանուշակային ճառագայթների ազդեցության պատճառով առաջացած ֆոտոծերացում

- Ծխելու հետևանքով մաշկի վիճակի վատացում

- Մաշկի չորացում, բարակում, ձգության նվազեցում

- Վաղաժամ ծերացման փոփոխությունների կանխարգելում

Բիոռեվիտալիզացիայի տարբերությունը մեզոթերապիայից

"Բիոռեվիտալիզացիա" թերմինը հայտնվել է համեմատաբար վերջին ժամանակահատվածում, կիրառվում է բավականին հազվադեպ և թարգմանվում է որպես "բիո-երիտասարդացում": Ամբողջ աշխարհում օգտագործվում է "մեզոթերապիա" թերմինը, որը նշանակում է բուժական նպատակով որևէ նյութերի ներարկում մաշկի միջին շերտերի մեջ (ներարկային կամ ոչ ներարկային ձևով):

Այսպիսով, բիոռեվիտալիզացիան դա նույն մեզոթերապիան է, որը կիրառվում է դեմքի և պարանոցի բուժման նպատակով: Որոշ հեղինակներ գրում են, որ այս մեթոդների համար օգտագործվում են տարբեր պրեպարատներ՝ բիոռեվիտալիզացիայի համար միայն հիալուրոնաթթու, իսկ մեզոթերաիայի համար՝ բազմաթիվ բաղադրիչներից բաղկացած կոկտեյլներ: Դա այդքան էլ ճիշտ չէ, քանի որ բիոռեվիտալիզացիայի համար նախատեսված են նյութեր ինչպես միայն հիալուրոնաթթվի, այնպես էլ հավելյալ ամինաթթուների, պեպտիդների և այլ նյութերի պարունակութամբ:

Բիոռեվիտալիզացիայի էֆեկտիվությունը

Համաձայն բիոռեվիտալիզացիայի մեթոդի մշակողների, դեմքի մաշկի երիտասարդացումը պետք է տեղի ունենա ֆիբրոբլաստների ակտիվությունը խթանող նյութերի ներմաշկային ներարկման հաշվին: Այդ բջիջները արտադրում են կոլագեն և էլաստին, ինչի շնորհիվ մաշկը դառնում է ձիգ և էլաստիկ:Ֆիբրոբլաստների ակտիվությունից կախված է նաև հիալուրոնաթթվի պարունակությունը մաշկի մեջ: Այն մաշկին բավարար խոնավություն է տալիս:

Ժամանակի ընթացքում մաշկը ծերանում է՝ հայտնվում են կնճիռներ, այն դառնում է չոր և բարակ: Դա կապված է ֆիբրոբլաստների ակտիվության, ինչպես նաև հիալուրոնաթթվի քանակության նվազեցման հետ: Իրենց ակտիվության նվազումը բերում է կոլագենի և էլաստինի արտադրության իջեցմանը. հիալուրոնաթթվի պակասի դեպքում իջնում է նաև մաշկի խոնավության մակարդակը:

Հիալուրոնաթթվով բիոռեվիտալիզացիա

Գոյություն ունեն բոիռեվիտալիզացիայի մի քանի հիմնական մեթոդներ. բուժիչ բաղադրիչները ներմուծվում են ներարկային կամ ոչ ներարկային ճանապարհով: Ամենատարածված մեթոդը հիալուրոնաթթվի ներարկային բիոռեվիտալիզացիան է:

Բիոռեվիտալիզավիա ներմաշկային սրսկումների միջոցով

Ավելի հաճախ ներարկումները կատարվում են ավանդական ներարկչի օգնությամբ, ավելի հազվադեպ՝ հատուկ ներարկչի (ինժեկտորի) միջոցով, որը կատարում է ներարկումներ ավտոմատ ռեժիմով տրված խորության վրա: Կախված մաշկի տեսակից և վիճակից, ինչպես նաև ընտրված պրեպարատից, սրսկումները իրականացվում են 0.5-1.5սմ հեռավորության վրա: Անհրաժեշտության դեպքում սրսկումից առաջ բժիշկը կարող է անզգայացնել մաշկի հատվածը հատուկ ցավազրկող գելի միջոցով: Բուժման կուրսը սովորաբար կազմված է 3-4 պրոցեդուրաներից՝ 2-4 շաբաթ ընդմիջումներով: Բացի այդ, դուք պետք է պատրաստ լինեք նրան, որ ամեն 2 ամիսը մեկ դուք անցնելու եք պահպանողական պրոցեդուրաներ:

Կողմնակի երևույթներ

- Ցավ, այտուց, կարմրություն սրսկման տեղում

- Հազվադեպ՝ սպիերի ձևավորում

- Հեմատոմաների առաջացում

- Բակտերիալ ինֆեկցիայի զարգացում

- Ալերգիա

Բոիռեվիտալիզացիան հակացուցված է՝

- Սպիերի առկայության

- Շաքարախտի

- Մաշկային բակտերիալ ինֆեկցիաների

- Արյան ցածր մակարտելիության

- Իմունային հիվանդությունների առկայության դեպքում

- Հղիության և կրծքով կերակրելու ժամանակահատվածում