Jalupro ®

Jalupro ®

Պարունակություն և բաղադրություն

Jalupro-ն իր մեջ պարունակում է 1% հիալուրոնաթթու, ներարկման համար նախատեսված ջուր, գլիցին - 50 մգ, L-պրոլին - 37,6 մգ, L-լիզին մոնոհիդրոքլորիդ - 5,4մգ, L-լեյցին - 7մգ:

Տուփի մեջ ներառված են 2 ամպուլա (30մգ) նատրիումի հիալուրոնատ, 2 սրվակ (100մգ) ամինոթթուների փոշիանման խառնուրդ:

Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ կայքում ներկայացված ամբողջ ինֆորմացիան կրում է միայն տեղեկատվական և հղումային բնույթ և ոչ մի դեպքում չի հանդիսանում կիրառման ուղեցույց: Կայքում ներկայացված բոլոր ապրանքատեսակները հասանելի են միայն իրենց պրոֆիլաիյն որակավորումը հաստատած մասնագետներին: Ֆիլլերները չեն վաճառվում ոչ պրոֆիալյին մասնագետներին և անհատներին: "Ֆորմեդ" ընկերությունը պատասխանատվություն չի կրում մեր կայքում ներկայացված բժշկական նյութերի սխալ/ոչ պրոֆեսիոնալ օգտագործման համար:
Նկարագրություն

Ցուցումներ 

Jalupro-ն ցուցված է մաշկի խոնավեցման մակարդակի ապահովման համար, ի շնորհիվ որի կնճիռները հարթեցվում և անհետանում են, վերանում է չորությունը, մաշկը դառնում է փափուկ և էլաստիկ և ստանում է բնական առողջ գույն: Նյութը կարող է օգտագործվել ոչ միայն դեմքի ուրվագծերի, այլ նաև ուսերի, պարանոցի, դեկոլտեի շրջանի, ծնկների և որովայնի շտկման նպատակով:

Ներարկման ընթացքը

Պրոցեդուրայից առաջ մշակվող հատվածը անհրաժեշտ է ցավազրկել հատուկ կրեմերի միջոցով: Ներարկումը իրականացվում է բարակ 30G ասեղով, նյութը ներարկվում է մաշկի տարբեր շերտերի մեջ, ինչը կախված է տրված էսթետիկական խնդրից:

Կողմնակի երևույթներ

Պրոցեդուրայից հետո կարող է հայտնվել կարմրություն, քոր կամ այտուց, որոնք ինքնուրույն կանհայտանան 2 օր անց: Հազվադեպ դեպքերում կարող է նկատվել ալերգիա, ինչը բնորոշվում է օրգանիզմի յուրահատկություններով:

Հակացուցումներ

Jalupro-ի օգտագործումը հակացուցված է հղի և կրծքով կերակրող կանանց, մաշկային ինֆեկցիոն հիվանդւոթյունների կամ շաքարախտի առկայության, ինչպես նաև արյան մակարտելիության հետ խնդիր ունենալու դեպքում:

Հարկ է նշել, որ այս միջոցը պետք է օգտագործվի միայն համապատասխան որակավորում ստացած մասնագետի կողմից: Պարտադիր է հիշել, որ պրեպարատը չի կարելի կիրառել ժամկետը վերջանալու, տուփի բացված կամ վնասված լինելու դեպքում և երկրորդ պրոցեդուրայի համար. մեկ սրվակի և մեկ ամպուլայի խարնուրդը պետք օգտագործվի միայն մեկ պրոցեդուրայի համար: