Jalupro HMW ®

Jalupro HMW ®

Պարունակություն և բաղադրություն

Jalupro HMW -ն բաղկացած է 2% -ոց հիալուրոնաթթվից, գլիցինից - 40 մգ, L-պրոլինից - 30,08մգ, L-լիզին մոնոհիդրոքլորիդից - 4,32 մգ և L-լեյցինից - 5,6մգ:

Տուփի մեջ ներառված են 1 հատ ապակյա ներարկիչ, որը նախատեսված է միանգամյա օգտագործման համար և իր մեջ պարունակում է նատրիումի հիալուրոնատի ստերիլ գելը (20մգ) և 1 հատ ապակյա սրվակ՝ ամինաթթուների լուծույթով (80մգ):

Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ կայքում ներկայացված ամբողջ ինֆորմացիան կրում է միայն տեղեկատվական և հղումային բնույթ և ոչ մի դեպքում չի հանդիսանում կիրառման ուղեցույց: Կայքում ներկայացված բոլոր ապրանքատեսակները հասանելի են միայն իրենց պրոֆիլաիյն որակավորումը հաստատած մասնագետներին: Ֆիլլերները չեն վաճառվում ոչ պրոֆիալյին մասնագետներին և անհատներին: "Ֆորմեդ" ընկերությունը պատասխանատվություն չի կրում մեր կայքում ներկայացված բժշկական նյութերի սխալ/ոչ պրոֆեսիոնալ օգտագործման համար:
Նկարագրություն

Ցուցումներ

Jalupro HMW -ն ցուցված է էսթետիկական հետևյալ թերությունները շտկելու համար՝ դեմքի և մարմնի ֆոտո և քրոնոծերացում (կնճիռներ, պտոզ և/կամ հյուսվածքների ձգության նվազեցում և այլն), ակնեից հետո մնացած սպիներ, ինչպես նաև կարող է օգտագործվել այլ էսթետիկական պրոցեդուրաների նախապատրաստման միջոց (քիմիական պիլինգ, լազերային թերապիա): Նյութը կարող է օգտագործվել ոչ միայն դեմքի ուրվագծերի, այլ նաև ուսերի, պարանոցի, դեկոլտեի շրջանի, ծնկների և որովայնի շտկման նպատակով: Բացի այդ, ի շնորհիվ հիալուրոնաթթվի՝ ֆիլլերը հիանալի խոնավեցնում է մաշկը, պաշտպանելով այն չորությունից:

Ներարկման ընթացքը

Ներմաշկային ներարկումները կատարելու համար բժիշկը ընտրում է այն ասեղը, որը համապատասխանում է տվյալ դեպքում կիրառվող ներարկման տեսակին: Սրսկումից առաջ մշակվող հատվածը ցավազրկվում է, ինչից հետո կարելի է սկսել պրոցեդուրան:

Հիշեք, որ պրոցեդուրան պետք է անցկացվի միայն համապատասխան որակավորում ստացած բժշկի կողմից:

Պարտադիր է հիշել, որ պրեպարատը չի կարելի կիրառել ժամկետը վերջանալու, տուփի բացված կամ վնասված լինելու դեպքում և երկրորդ պրոցեդուրայի համար. մեկ սրվակի և մեկ ամպուլայի խարնուրդը պետք օգտագործվի միայն մեկ պրոցեդուրայի համար:

Կողմնակի երևույթներ

Պրոցեդուրայից հետո կարող է առաջանալ կարմրություն, քոր կամ այտուց, որոնք ինքնուրույն կանհայտանան 2 օր անց: Հազվադեպ դեպքերում կարող է նկատվել ալերգիա, ինչը բնորոշվում է օրգանիզմի յուրահատկություններով:

Հակացուցումներ

Jalupro HMW -ի օգտագործումը հակացուցված է հղի և կրծքով կերակրող կանանց, մաշկային ինֆեկցիոն հիվանդւոթյունների կամ շաքարախտի առկայության, ինչպես նաև արյան մակարտելիության հետ խնդներ ունենալու դեպքում: