Meso-Warton P199 ™

Meso-Warton P199 ™

Պարունակություն և բաղադրություն

Meso-Warton P199 -ի հիմնական բաղադրիչներն են՝ 1.5% հիալուրոնաթթու և Wharton Jelly Peptide P199 օլիգապեպտիդ-72: Բացի այդ, պրեպարատը իր մեջ պարունակում է մի շարք ամինաթթուներ, վիտամիններ, գլիցին, պրոլին, լիզին և այլ: 

Տուփի մեջ առկա է 1 ապակյա ներարկիչ՝ 1.5մլ նյութի պարունակությամբ և երկուօգտագործման ուղեցույց:

Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ կայքում ներկայացված ամբողջ ինֆորմացիան կրում է միայն տեղեկատվական և հղումային բնույթ և ոչ մի դեպքում չի հանդիսանում կիրառման ուղեցույց: Կայքում ներկայացված բոլոր ապրանքատեսակները հասանելի են միայն իրենց պրոֆիլաիյն որակավորումը հաստատած մասնագետներին: Ֆիլլերները չեն վաճառվում ոչ պրոֆիալյին մասնագետներին և անհատներին: "Ֆորմեդ" ընկերությունը պատասխանատվություն չի կրում մեր կայքում ներկայացված բժշկական նյութերի սխալ/ոչ պրոֆեսիոնալ օգտագործման համար:
Նկարագրություն

Ցուցումներ

Meso-Warton P199 -ը ցուցված է օգտագործել մաշկի ծերունական փոփոխությունների (կնճիռներ, ձգության կորուստ, դեմքի ուրվագծի դեֆորմացիա), պլաստիկ վիրահատությունների նախապատրաստական փուլում, հիպերպիգմենտացիայի և մաշկային ջրազրկման դեպքում, ինչպես նաև խորը պիլինգներից և տարբեր այրվածքներից վնասված մաշկի վերականգման ժամանակահատվածում:

Ներարկման ընթացքը

Պրոցեդուրան սկսելուց առաջ պետք է ախտահանել մշակվող հատվածը հակաբորբոքային լուծույթներով: Ներարկման համար նախատեսված ասեղի չափն է՝ 33G1/2: Գործընթացը իրականացվում է բազմաթիվ ներմաշկային միկրոսրսկումների միջոցով:

Կողմնակի երևույթներ

Կողմնակի երևույթները, որոնք կարող են առաջանալ սեանսից հետո հետևյալն են՝ կարմրություն, այտուց, քոր, ցավի զգացողությույուն և սրսկման հատվածի մաշկի գույնի փոփոխում: Սակայն դրանք անհետանում են 1-3 օրից:

Հակացուցումներ

Meso-Warton P199 -ը չի թույլատրվում օգտագործել հղիության և կրծքով կերակրելու ժամանակ, նախատեսվող սրսկումների հատվածում մշտական իմպլանտի առկայության դեպքում, սուր բորբոքային կամ քրոնիկ մաշկային հիվանդությունների, աուտոիմունային հիվանդությունների, ինչպես նաև հիալուրոնաթթվի կամ այլ բաղադրիչների նկատմամբ գերզգայունության առկայության դեպքում և18 տարեկանից ցածր տարիքում:


Հարկ է նշել, որ այս միջոցը պետք է օգտագործվի միայն համապատասխան որակավորում ստացած մասնագետի կողմից: Պարտադիր է հիշել, որ պրեպարատը չի կարելի կիրառել ժամկետը վերջանալու, տուփի բացված կամ վնասված լինելու դեպքում և երկրորդ պրոցեդուրայի համար. մեկ սրվակի, մեկ ամպուլայի կամ մեկ ներարկչի խարնուռդը պետք օգտագործվի միայն մեկ պրոցեդուրայի համար: