Meso-Xanthin F199 ™

Meso-Xanthin F199 ™

Պարունակություն և բաղադրություն

Meso-Xanthin F199 -ի հիմնական բաղադրիչներն են՝ 1.5% հիալուրոնաթթուն և F199 կարոտենոիդը: Բացի այդ, պրեպարատը իր մեջ պարունակում է մի շարք ամինաթթուներ, А, Е և С վիտամիններ, գլիցին, պրոլին, լիզին և այլն:

Տուփի մեջ առկա է 1 ապակյա ներարկիչ՝ 1.5մլ նյութի պարունակությամբ և երկու օգտագործման ուղեցույց:

Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ կայքում ներկայացված ամբողջ ինֆորմացիան կրում է միայն տեղեկատվական և հղումային բնույթ և ոչ մի դեպքում չի հանդիսանում կիրառման ուղեցույց: Կայքում ներկայացված բոլոր ապրանքատեսակները հասանելի են միայն իրենց պրոֆիլաիյն որակավորումը հաստատած մասնագետներին: Ֆիլլերները չեն վաճառվում ոչ պրոֆիալյին մասնագետներին և անհատներին: "Ֆորմեդ" ընկերությունը պատասխանատվություն չի կրում մեր կայքում ներկայացված բժշկական նյութերի սխալ/ոչ պրոֆեսիոնալ օգտագործման համար:
Նկարագրություն

Ցուցումներ

Meso-Xanthin F199 -ը ցուցված է օգտագործել մաշկի ծերունական փոփոխությունների (կնճիռներ, ձգության կորուստ, դեմքի ուրվագծի դեֆորմացիա), պլաստիկ վիրահատությունների նախապատրաստական փուլում և մաշկի հետվիրահատական վերականգման ընթաղքում, հիպերպիգմենտացիայի և մաշկային ջրազրկման դեպքում, ինչպես նաև խորը պիլինգներից և տարբեր այրվածքներից վնասված մաշկի վերականգման ժամանակահատվածում:

Ներարկման ընթացքը

Պրոցեդուրան սկսելուց առաջ պետք է ախտահանել մշակվող հատվածը հակաբորբոքային լուծույթներով: Ներարկման համար նախատեսված ասեղի չափն է՝ 32G: Գործընթացը իրականացվում է բազմաթիվ ներմաշկային միկրոսրսկումների միջոցով:

Կողմնակի երևույթներ

Կողմնակի երևույթները, որոնք կարող են առաջանալ սեանսից հետո հետևյալն են՝ կարմրություն, այտուց, քոր, ցավի զգացողությույուն և սրսկման հատվածի մաշկի գույնի փոփոխում: Սակայն դրանք անհետանում են 1-3 օրից:

Հակացուցումներ

Meso-Xanthin F199 -ը չի թույատրվում օգտագործել հղիության և կրծքով կերակրելու ժամանակ, նախատեսվող սրսկումների հատվածում մշտական իմպլանտի առկայության դեպքում, սուր բորբոքային կամ քրոնիկ մաշկային հիվանդությունների, աուտոիմունային հիվանդությունների, ինչպես նաև հիալուրոնաթթվի կամ այլ բաղադրիչների նկատմամբ գերզգայունության առկայության դեպքում և 18 տարեկանից ցածր տարիքում:


Հարկ է նշել, որ այս միջոցը պետք է օգտագործվի միայն համապատասխան որակավորում ստացած մասնագետի կողմից: Պարտադիր է հիշել, որ պրեպարատը չի կարելի կիրառել ժամկետը վերջանալու, տուփի բացված կամ վնասված լինելու դեպքում և երկրորդ պրոցեդուրայի համար. մեկ սրվակի, մեկ ամպուլայի կամ մեկ ներարկչի խարնուռդը պետք օգտագործվի միայն մեկ պրոցեդուրայի համար: