MesoSculpt C71 ™

MesoSculpt C71 ™

Պարունակություն և բաղադրություն

MesoSculpt C71 -ի հիմնական բաղադրիչներն են՝ LipoBlock XP, որը իրենից ներկայացոնւմ է ստաբիլ հեղուկ կոմպոնենտ և Hexapeptide-17: Բացի այդ, պրեպարատը իր մեջ պարունակում է մի շարք ամինաթթուներ, վիտամիններ, գլիցին, պրոլին, լիզին և այլն:

Տուփիմեջ առկա է 1 ապակյա ներարկիչ՝ 1 մլ նյութի պարունակությամբ և երկու  օգտագործման ուղեցույց:

Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ կայքում ներկայացված ամբողջ ինֆորմացիան կրում է միայն տեղեկատվական և հղումային բնույթ և ոչ մի դեպքում չի հանդիսանում կիրառման ուղեցույց: Կայքում ներկայացված բոլոր ապրանքատեսակները հասանելի են միայն իրենց պրոֆիլաիյն որակավորումը հաստատած մասնագետներին: Ֆիլլերները չեն վաճառվում ոչ պրոֆիալյին մասնագետներին և անհատներին: "Ֆորմեդ" ընկերությունը պատասխանատվություն չի կրում մեր կայքում ներկայացված բժշկական նյութերի սխալ/ոչ պրոֆեսիոնալ օգտագործման համար:
Նկարագրություն

Ցուցումներ

MesoSculpt C71 -ը ցուցված է օգտագործել դեմքի միջին և ստորին հատվածներում տարիքային ճարպային կուտակումների դեպքում, ինչը հանգեցնում է երիտասարդ ուրվագծերի կորուստի:

Ներարկման ընթացքը

Պրոցեդուրան սկսելուց առաջ պետք է ախտահանել մշակվող հատվածը հակաբորբոքային լուծույթներով: Ներարկման համար նախատեսված ասեղի չափն է՝ 32G: Գործընթացը կատարվում է 10-13 մմ խորության վրա իրականացվող սրսկումների միջոցով:

Կողմնակի երևույթներ

Կողմնակի երևույթները, որոնք կարող են առաջանալ սեանսից հետո հետևյալն են՝ կարմրություն, այտուց, քոր, ցավի զգացողությույուն և սրսկման հատվածի մաշկի գույնի փոփոխում: Սակայն դրանք անհետանում են 1-3 օրից:

Հակացուցումներ

MesoSculpt C71 -ը չի թույկատրվում օգտագործել հղիության և կրծքով կերակրելու ժամանակ, նախատեսվող սրսկումների հատվածում մշտական իմպլանտի առկայության դեպքում, սուր բորբոքային կամ քրոնիկ մաշկային հիվանդությունների, աուտոիմունային հիվանդությունների, ինչպես նաև հիալուրոնաթթվի կամ այլ բաղադրիչների նկատմամբ գերզգայունության առկայության դեպքում և 18 տարեկանից ցածր տարիքում:


Հարկ է նշել, որ այս միջոցը պետք է օգտագործվի միայն համապատասխան որակավորում ստացած մասնագետի կողմից: Պարտադիր է հիշել, որ պրեպարատը չի կարելի կիրառել ժամկետը վերջանալու, տուփի բացված կամ վնասված լինելու դեպքում և երկրորդ պրոցեդուրայի համար. մեկ սրվակի, մեկ ամպուլայի կամ մեկ ներարկչի խարնուռդը պետք օգտագործվի միայն մեկ պրոցեդուրայի համար: