Jalupro ®

"Ֆորնեդ" ընկերությունը ներկայացնում է իտալական արտադրության Jalupro ® և Jalupro HMW ® կոսմետոլոգիական նյութերը, որոնք նախատեսված են բիոռեվիտալիզացիոն պրոցեդուրաներ անցկացնելու համար:

Ֆիլլերները իրենց մեջ պարունակում են ինչպես հիալուրոնաթթու, այնպես էլ մի շարք ամինաթթուներ (գլիցին, լիզին, լեյցին և պրոլին), որոնք շատ կարևոր դեր են խաղում մաշկի երիտասարդացման գործընթացում: Այս արտադարնքը նախատեսված է մաշկի խոնավեցման, ֆիբրոբլաստերի անխափան աշխատանքի, ինչպես նաև կոլլագենի և էլաստինի սինթեզի խթանման համար, ունի հզոր հակաբորբոքային էֆեկտ և ապահովում է երկարատև արդյունք:

Ներթափանցելով մաշկի մեջ՝ կոմպոնենտները ակտիվ ազդում են մաշկի բջիջների վրա, սնուցում և խոնավեցնում են դրանք՝՝ դարձնելով մաշկը փափուկ և ձիգ: Jalupro ® և Jalupro HMW ® ունեն լայն կիրառում և ցուցված են ծերացման առաջին նշանների, տարբեր տեսակի կնճիռների, սպիերի, տարիքային պիգմենտացիայի և մաշկի չորության առկայության դեպքում: Արդեն առաջին իսկ պրոցեդուրայից հետո դուք կնկատեք զգալի փոփոխություն. մաշկը դառնում է հարթ և էլաստիկ, ինչպես նաև առողջ գույն է ստանում: