ABG LAB ®

ABG Lab-ը հանդիսանում է արագ աճող և զարգացող ընկերություն, որի գործունեությունը կայանում է մասնագիտացված կոսմետոլոգիական միջոցների հետազոտությունների, զարգացման և արտադրության մեջ:

"Ֆորմեդ" ընկերությունը ներկայացնում է ABG Lab-ի կողմից արտադրված ինովացիոն պրեպարատներ, որոնք նախատեսված են մեզոթերապեվտիկ պրոցեդուրաների համար և կօգնեն վերականգնել Ձեր մաշկի գեղեցկությունը, առողջությունը և երիտասադությունը: Ամբողջ ներկայացված տեսականին՝ Meso-Wharton P199™, Meso-Xanthin F199™, MesoEye C71™ և MesoSculpt C71™, իր մեջ պարունակում է հիալուրոնաթթու, վիտամիններ և ամինաթթուներ, որոնք խթանում են մաշկի բջիջների անխափան աշխատանքը և նպաստում են մաշկի տեսքի լավացմանը: Յուրանքանչյուր տեսակը ունի իր ցուցումները և նյութի ճիշտ ընտրությունը կախված է բժշկի առջև դրված  նպատակից: Պրեպարատները կօգնեն ազատվել դեմքի և պարանոցի մանր և խորը կնճիռներից, կձգեն մաշկի թուլացած հյուսվածքները, կշտկեն դեմքի ուրվագծերը, կվերացնեն բծերը և աչքերի տակի պարկերը: Բացի այդ, նյութերը ունեն հակաբորբոքային և խոնավեցնող հատկություններ:

Անշուշտ, այս արտադրանքը կօգնի ազատվել ձեզ անհանգստացնող տարբեր էսթետիկական խնդիրներից և կպարգևի գեղեցիկ և առողջ տեսք: